‘Ի՞նչ արժե դատախազին հագցնելը, և ուր է կորում 25 մլն դրամը’

1615

Երեկվանից բոլորը քննարկում են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հայտարարությունը 2013 թվականի պետբյուջեի անհեթեթ հատկացումների վերաբերյալ: Քանի որ բոլորին հատկապես «դուր էր եկել» ՀՀ դատախազությունը հատկացված 68.683.000 ՀՀ դրամը ՝ դատախազներին համազգեստով ապահովելու համար, ներկայացնում ենք մի փոքրիկ մաթեմատիկական հաշվարկ:

Դատախազներին համազգեստով ապահովվելու համար հատկացվել է 68.683.000 ՀՀ դրամ: Հայաստանում կա 340 դատախազ:

Համազգեսներ կարող կարի ֆաբրիկայից ճշտեցինք, որ եթե համազգեստը կարվի ամենաթանկ կտորից, ամառային համազգեստի միջին արժեքը կկազմի 35, իսկ ձմեռայինի արժեքը` 45 հազար դրամ: 2 զույգ կոշիկը միջին հաշվարկով կարժենա 30 հազար դրամ: 2 գլխարկը շուկայական գնով կազմում է 5500 դրամ (ամառային-2500, ձմեռային՝ 3000): Մեկ սովորական վերնաշապիկն արժե 6-7 հազար դրամ: Մեկ փողկապը՝ 5 հազար դրամ:

Այս ամենը կազմում է 127.500 դրամ:Սակայն բյուջեով յուրաքանչյուր դատախազի համար հատկացված է 202 հազար դրամ:

Այդ 202 հազարից հանում ենք երկու ՝ ամառային և ձմեռային համազգեստների գումարը, ինչպես նաև կոշիկների, գլխարկների, վերնաշապիկի և փողկապի արժեքը:

202 հազարից հանած 127.500, կազմում է 74.500 դրամ: Եթե ստացված գումարը բազմապատկենք 340-ով, «ճանապարհին» կորում է 25.330.000 դրամ: Մի կողմ դնենք 330 հազարը, որպես հավելյալ ծախս: Ստացվեց ուղղիղ 25 մլն դրամ:

Հավելենք, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանվում է, որ զինվորական կենտրոնական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ, սակայն համազգեստի նկարագիրը և դրա կրելու կարգը սահմանում է կառավարությունը, հիշեցնում է PanArmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘Մարդու իրավունքների պաշտպանը հիասթափված է բյուջեի նախագծից’
Հաջորդ հոդվածը‘«Մշակույթի նախարարն ու Պատմության թանգարանի տնօրենը ստում են՝ անգամ չհամաձայնեցնելով միմյանց հետ» ‘