‘Ի՞նչ արժե Հայրիկյանի շնորհավորանքը’

1523

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Պատասխանելով այն հարցին, թե մտադի՞ր է արդյոք ընտրություններից հետո շնորհավորել Սերժ Սարգսյանին, Պարույր Հայրիկյանն ասել է, թե ինքն անգամ նարդի խաղալիս է պարտվելու դեպքում շնորհավորում հաղթողին:

«ՉԻ»- Դա, իհարկե, շատ դրական հատկանիշ է և խոսում է Պարույր Հայրիկյանի մարդկային բարձր որակների մասին: Բայց հետաքրքիր է՝ պրն Հայրիկյանը նարդի խաղալիս կշնորհավորի՞ այն մրցակցին, ով ոչ թե զառ է գցում, այլ խաղում է՝ ինչ ուզում է, ընդ որում՝ մի քանի անգամ անընդմեջ, իսկ իրեն ստիպում է խաղալ բացառապես «իքի-բիր»: Համաձայնվեք՝ նման մրցակցին շնորհավորելն արդեն ոչ թե մեծահոգություն է, այլ պաթոլոգիա:

Եթե, իհարկե, ինքդ ես խաղում: Իսկ եթե ընդամենը կողքից հետևում ես խաղին, ընդ որում՝ հրավիրվել ես հատկապես վերջում «հաղթողին» շնորհավորելու համար, ապա դա արդեն բոլորովին այլ իրավիճակ է: Այդ դեպքում արդեն խաղի ընթացքը կապ չունի, կանոնների պահպանումը՝ նույնպես: Կարևորը վերջում «հաղթողի» ձեռքը սեղմելն է: Կան իրավիճակներ, երբ նման ծառայությունները բավականին բարձր են գնահատվում»: 

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում կքննարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ընթացքը’
Հաջորդ հոդվածը‘Նիգերիայի հավաքականի խաղացողները կստանան 32 հազարական դոլար եւ հողատարածք մայրաքաղաքում’