‘Ի՞նչ են գրում կայքերը (օրվա ամենաընթերցված լուրերը)’

1693

iLur.am-ը ներկայացնում է մեր կողմից ընտրված հինգ լրատվական կայքերի՝ երեկոյան ժամը 8-ին ամենաընթերցված օրվա լուրը: Նկատենք, որ ամենաընթերցածների շարքում  գերիշխում են Սյունիքի հայտնի դեպքերի վերաբերյալ հրապարակումները: Եվ այսպես.

Aravot.am-ը «Սուրիկ Խաչատրյանի փեսան սպառնացել է. «Հիմա կբացատրեմԿարենչիկ» վերնագրի ներքո գրում է.

«Նախկին մարզպետի փեսան՝ Էրիկ Համբարձումյանը, արձագանքել է.  «Հիմա կբացատրեմ,  թե քո սանձարձակությունը ինչի մեջ է կայանում այ հարգելի Կարենչիկ… ինձ էլ թվում էր խելքը գլխին մարդ ես, համենայնդեպս տպավորությունն այդպիսին էր»:

Շարունակությունը  

News.am-ը «Սյունիքի մարզպետին ազատեցին աշխատանքից» խորագրի ներքո գրում է. 

«Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը իր դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից; Այդ մասին, այսօր՝ հունիսի 6-ին, որոշումն ընդունեց ՀՀ կառավարությունը՝ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի առաջարկով»:

Շարունակությունը

Tert.am-ի ընթերցողին այսօր հետաքրքել է «Քամին պոկել է «Զվարթնոցի» հին «ՎԻՊ» սրահի տանիքի մի մասը և նետել ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)» վերնագրով հոդվածը.
«Զվարթնոց» օդանավակայանի հին «ՎԻՊ» սրահի տանիքի մի հատվածը այսօր քամուց պոկվել և ընկել է կայանված մեքենաների վրա»:

Շարունակությունը

Shamshyan.com-ի ամենաընթերցվածը «Ռուս աղջիկների «լիմուզինյան անհավատալի արկածները»` Երևանում» վերնագրով հրապարակումն է, որտեղ ներկայացվում է միջադեպի մանրամասները.

«Ավտոմեքենան «գայի պլաշադկա» է տեղափոխվել այն բանի համար, երբ ՃՈ աշխատակիցները նկատել են, թե ինչպես են մի քանի աղջիկներ մինչ գոտկատեղը մեքենայի պատուհաններից դուրս եկել, իսկ մի քանիսն էլ պատուհաններից դուրս են հանել ոտքերը»:

Շարունակությունը

Իսկ 1in.am-ը
Բուդաղյանների հարազատները նոր մանրամասներ են պատմում հունիսի 1-ի իրադարձությունների մասին» վերնագրի ներքո ներկայացնում է Բուդաղյանների հարազատների արձագանքը Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության վերաբերյալ.

««Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բուդաղյանների հարազատները նախ դատապարտեցին Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունը՝ այն համարելով խիստ կողմնակալ գնահատական:»:

Շարունակությունը

 Իսկ iLur.am-ի ընթերցողին այս ժամի դրությամբ ամենից շատ հետաքրքրել է «Լիսկայի հետ զրուցող Հովեյանը որդու պատճառով հրաժարական տված նախարարներից է (ցանկ, տեսանյութ)» վերնագրով նյութը.

«Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, Սյունիքի մարզպետ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանը երեկ «Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում էր: Մեր տեսախցիկը ֆիքսել էր, որ նա զրուցում էր գրող, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի եւ Արարատի մարզպետ  Էդիկ Բարսեղյանի հետ («Լոնդիկ»):

Շարունակությունը

Նախորդ հոդվածը‘Սյունիքի մարզպետարանի տեքստը՝ քննարկման առարկա’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիա-Ռուսաստան՝ Ուղիղ’