‘Ի՞նչ են գրում կայքերը (օրվա ամենաընթերցված լուրերը)’

1570

Այսուհետեւ iLur.am-ը կներկայացնի մեր կողմից ընտրված հինգ լրատվական կայքերի՝ յուրաքանչյուր օրվա երեկոյան ժամը 8-ին ամենաընթերցված լուրը: Եվ այսպես.

Aravot.am-ը «Սուրեն Խաչատրյանը զոհաբերում է որդուն» վերնագրի ներքո գրում է.

«Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո ոչ թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա) պետք է հայտարարի, որ իր լիազորությունները ժամանակավորապես դադարեցնում է,  հատկապես որ օրենքով էլ դա ամրագրված չէ, այլ պետք է առնվազն հրաժարական տա: Այս կարծիքին է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը»:

Շարունակությունը  

 

News.am. Արտակ Բուդաղյանը աչքերը բացելուն պես միայն մի բան է ասել` Ավոն, Ավոն ո՞նց է
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը աչքերը բացելուն պես միայն մի բան է հարցրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նրա կինը` Լուսինեն:
Նա նշեց, որ ամուսինը ընդհանրապես դեպքից չի խոսել, որեւէ բան չի ասել: «Ի՞նչ է ասել, իր եղբորից է հարցրել, ի՞նչ պետք է ասի, ասել է` Ավոն, Ավոն ո՞նց է»,- նշեց Լուսինեն:

Շարունակությունը

Tert.am-ի ընթերցողին նույնպես հետաքրքրում է Սուրիկ Խաչատրյանի անձը: Կայքը «Ինչի՞ տեր է Սուրեն Խաչատրյանը» վերնագրի ներքո մեջբերում է «Հայկական Ժամանակ» օրաթերթի հոդվածից մի հատված:

Սյունիքի իբր նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատավարձով ապրող անձնավորություն է՝ միջին խավի տիպիկ ներկայացուցիչ։ Ըստ Ս. Խաչատրյանի ներկայացրած հայտարարագրի, նրա մեկ տարվա եկամուտը կազմում է 2.7 մլն դրամ։
 
Դա նրա մարզպետական աշխատավարձն է՝ ամսական 230 հազար, դրամ։ Նա ոչ մի ավտոմեքենա չունի։ 

Շարունակությունը

 

Shamshyan.com-ի ամենաընթերցված թեման նույնպես առնչություն ունի Սյունիքի մարզպետի հետ:

«Սուրեն Խաչատրյանը շարունակում է Սյունիքի մարզպետ»  վերնագրի տակ կարդում ենք.

Կառավարության նիստի առաջիկա օրակարգում ընդգրկված չէ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի հարցը: “Նա աշխատանքից ազատվելու դիմում չի ներկայացրել, եւ կառավարությունը չի կարող քննարկել դիմումը»: 

Շարունակությունը

 

Իսկ 1in.am-ը «Վարչապետն ու Կաբալիեն՝ նույն ինքնաթիռում» վերնագրի ներքո ներկայացնում է «Հրապարակ» օրաթերթի լուրը.

«Ճի՞շտ է, որ Երևան վերադառնալիս վարչապետի հետ նույն ինքնաթիռով Հայաստան է եկել նաև Մոնսերատ Կաբալիեն, ի՞նչ էր անում նա Մինսկում»:

Շարունակությունը

 

Իսկ iLur.am-ի ընթերցողին այս ժամի դրությամբ ամենից շատ հետաքրքրել է ««Հանրապետություն» կուսակցության նվերը Սերժ Սարգսյանին» վերնագրված՝ լուր-«ՉԻ» մեկնաբանությունը.

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը տարածել է մի հայտարարություն, որով դատապարտում է մի քանի օր առաջ Գորիսում կատարված ոճրագործությունը և միաժամանակ տեղեկացնում, որ Սուրեն Խաչատրյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2001 թ.՝ «Ռոբերտ Քոչարյանի կամքով»:

Շարունակությունը

Նախորդ հոդվածը‘Պուտինն ընդունել է Սերգեյ Սոբյանինի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Ուդալցովը կարող է առաջադրվել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում’