‘Ի՞նչ են նախկին կենվորներն ամենից հաճախ «գողանում» հյուրանոցներից’

1358

Հյուրանոցներից հեռանալիս նախկին կենվորներն ավելի հաճախ իրենց հետ են տանում հողաթափերը, ատամի խոզանակները և հարդաման պիտույքները: Այդ մասին են վկայում KAYAK զբոսաշրջային ծառայության անցկացրած հետազոտության արդյունքները:

Ռուսախոս հարցվածների գրեթե երկու երրորդը (73 տոկոս) խոստովանել է, որ հյուրանոցը լքելիս որոշ իրեր է տանում հետը: Ամենից հաճախ հյուրանոցի նախկին կենվորները չեն կարողանում «բաժանվել» հարդարանքի պարագաներից (68 տոկոս): Երկրորդ տեղում հողաթափերն են (49 տոկոս): Առաջատարների եռյակը եզրափակում են գրենական պիտույքները (43 տոկոս): Հնգյակի մեջ են մտնում նաև ատամի մածուկն ու խոզանակը:

Ճանապարհորդներից ոմանք խոստովանել են, որ հետներն են վերցնում ամսագրերը, թեյի կամ սուրճի պարագաները, գրքեր կամ նույնիսկ՝ զուգարանի թուղթն ու կախիչները:

KAYAK-ը նույնպիսի հարցում է անցկացրել նաև մի քանի եվրոպական երկրներում: Պարզվել է, որ Լեհաստանից զբոսաշրջիկների 14 %-ը վերցնում է «Չանհանգստացնել» ցուցանակը, իսպանացի զբոսաշրջիկներն իրենց ճամպրուկներն են  դնում ֆեները (61 %): Ֆրանսիացիների 23 %-ը,  որպես հուշանվեր, տանում է սանրերը, գերմանացիների 17 %-ը՝ ամսագրերը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Femen-ի ակտիվիստները մերկացել են Ռադայի մոտ՝ ի պաշտպանություն համասեռականների’
Հաջորդ հոդվածը‘Մինսկի խումբ. զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են խախտել բանակցային գործընթացը’