‘Ի՞նչ է տեղի ունեցել «Կանազի» հոսպիտալում. Պարզաբանում ՊՆ-ից (լրացված)’

4217

Խմբագրության կողմից.

Մենք ընդհանրապես չենք տեղադրում սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումները որպես նորություն` նախoրոք դրանք չստուգելով, բայց քանի որ Մհեր Ղալեչյանը, նախ, լրագրող է, հետո նոր՝ օգտատեր, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ ոչ աշխատանքային օրվա ուշ ժամ է, և տեղեկատվության իսկությունը ճշտել հնարավոր չէ, մենք որոշեցինք տեղադրել Մհեր Ղալեչյանի գրառումը: Սպասում ենք ՊՆ-ի և հոսպիտալի ղեկավարության արձագանքին:

Լրագրող Մհեր Ղալեչյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

 
00:50
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները և ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել:

Նախորդ հոդվածը‘«Սաութհեմփթոնի» դարպասապահի անհավանական գոլը խաղի 11-րդ վայրկյանին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պույոլը, Չավին, Ինյեստան և Վալդեսը առանձին հանդիպում կունենան Մեսսիի հետ’