‘Ի՞նչ նկատի ուներ Թրամփը՝ հայտարարելով «անդորր՝ փոթորկից առաջ»’

2718

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ամերիկյան ռազմական հրամանատարության և նրանց տիկնանց հետ ընթրիքից առաջ ասել է՝ «անդորր՝ փոթորկից առաջ», սակայն չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի: Պետության ղեկավարի խոսքը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ, և նրանց հյուրերը հավաքվել են միասին լուսանկարվելու համար: Այդ պահին նախագահը, լրագրողների վկայությամբ, ձեռքով ցույց տալով սենյակը՝ հարցրել է այնտեղ գտնվող լրագրողներին. «Դուք գիտե՞ք, տղերք,  թե սա ինչ է նշանակում»: Երբ խնդրել են պարզաբանել, նա պատասխանել է. «Գուցե սա անդորր է՝ փոթորկից առաջ»: Ճշգրտող հարցերին, թե արդյո՞ք դա վերաբերում է Իրանի կամ «Իսլամական պետություն» խմբավորման վերաբերյալ նրա հայտարարություններին, Թրամփը չի պատասխանել:

«Մեր զինվորականներն աշխարհում ամենալավն են»,- պնդել է ամերիկյան նախագահը:

Դրանից առաջ Թրամփը հանդիպել է զորահրամանատարների հետ, հանդիպմանը ներկա են եղել նաև պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը և ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մաքմասթերը: Հանդիպումից առաջ Թրամփը Իրանին մեղադրել է, որ նա «չի հետևում միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրի ոգուն», խոստացել է պաշտպանել դաշնակիցներին ԿԺԴՀ սպառնալիքներից, ինչպես նաև հայտարարել է ԻՊ-ի դեմ պայքարում հաջողությունների մասին: Փոխանցում է tass.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Թանկացումն այն է, երբ ապրանքը էժան չի վաճառվում’
Հաջորդ հոդվածը‘Խաղաղության նոբելյան մրցանակակիրը Միջուկային զենքի ոչնչացման միջազգային ընկերությունն է’