‘ԻԱԿ-ը դիմել է դատարան. Փակ շուկայի մասին տեղեկությունների համար Կադաստր կոմիտեն գումար է պահանջել ‘

1131

2013 թ.-ի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի: Այս կառույցը մերժել էր Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել անվճար:

ԻԱԿ-ը դատարանին խնդրել է պարտավորեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին անվճար տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ մինչեւ 10 էջ տեղեկատվությունը պետք է տրամադրվի անվճար, ասվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Այսուհետ հայ կամ ադրբեջանցի ցանկացած զինվորի մահվան համար Իլհամ Ալիեւն է պատասխան կրելու’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները փակել են Կոմիտաս-Շիրվանզադե խաչմերուկը’