Իբրահիմովիչը դարձել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի պատմության ամենատարեց խաղացողը

302

Շվեդիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի պատմության ամենատարեց խաղացողը։

41 տարեկան 172 օրական հասակում շվեդ հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել Եվրո-2024-ի ընտրական փուլի Բելգիայի դեմ խաղի (0-3) 73-րդ րոպեին։

Զլատանից առաջ Իտալիայի հավաքականի դարպասապահ Դինո Ձոֆն էր Եվրոյի որակավորման փուլի պատմության ամենատարեց խաղացողը, ով 41 տարեկան 3 ամսական հասակում խաղացել էր 1983 թվականին Շվեդիայի դեմ։

Հավելենք, որ Զլատանը Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 122 հանդիպում և խփել է 62 գոլ:

Նախորդ հոդվածըՄայամի․ Ալկարասը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 6:0, 6:2 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն դիրքային առաջխաղացում է ապահովել Շուշի-Լիսագոր հատվածում