‘Իբրահիմովիչը զգուշացվել է սիմուլյացիայի համար (տեսանյութ)’

984

Ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը զգուշացման է ենթարկվել ԱՄՆ-ի առաջնության «Պորտլենդ Թիմբերսի» հետ խաղում սիմուլյացիայի դիմելու համար:

ՄԼՍ-ի կարգապահական հանձնաժողովը տուգանել է Իբրահիմովիչին, որը «Պորտլենդ Թիմբերսի» պաշտպանի հետ բախվելուց հետո ընկավ մրցակցի տուգանային հրապարակում: Մրցավարը հրաժարվեց նշանակել 11 մետրանոց հարված:

ԱՄՆ-ի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 16 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

 ն հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Նեյմարն ու ՊՍԺ-ի մարզական տնօրենը հանդիպել են’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին որակազրկվել է 3 ամսով’