Իբրահիմովիչը, Հոլանդը, Դոնարուման մասնակցել են Ռայոլայի հուղարկավորությանը

490

Մոնտե Կառլոյում տեղի է ունեցել ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի հուղարկավորությունը, հաղորդում է dailymail-ը։

Փակ արարողությանը ներկա են եղել 54 տարեկանում մահացած իտալացու ընտանիքի անդամները եւ նրա հաճախորդներից «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, այլ հայտնի ֆուտբոլիստներ։

Հիշեցնենք, որ Ռայոլան ներկայացնում էր նաեւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շահերը։

Նախորդ հոդվածըՋեն Փսակիին կփոխարինի Կարին Ժան Պիեռը
Հաջորդ հոդվածըԺերար Պիկեն այս մրցաշրջանում այլեւս չի խաղա