‘Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդին» խորհուրդ է տվել վաճառել Պոգբային’

795

«Մանչեսթեր Յունայթեդը» նախկին խաղացող, ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անգլիական ակումբին խորհուրդ է տվել վաճառել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Պոլ Պոգբային։

«Եթե Պոգբան չի ցանկանում մնալ, իմաստ չունի նրան պահել։ Օգտվեք իրավիճակից եւ նրա փոխարեն գտեք ֆուտբոլիստի, որը նվիրված կլինի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Պետք չէ պահել խաղացողի, որը չի ցանկանում մնալ։ Նա 100 կամ 200 տոկոսով չի դրսեւորի իրեն»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է The Mirror-ը։

Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Նրան ձեռք բերելու ցանկություն ունեն Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»։

Նախորդ հոդվածը‘«Սովրեմեննիկի» դերասանը ութ օրվա կալանք է ստացել՝ հարբած ավտոտեսուչ խաղալու համար’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ԱԻՆ-ի՝ Սիբիրում հրդեհների տարածման պատճառը’