‘Իբրահիմովիչը միացել է սովի դեմ պայքարի համաշխարհային ծրագրին (լուսանկար)’

974

Շվեդիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է սովի դեմ պայքարի համաշխարհային ծրագրին իր մասնակցության մասին: Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի` «Կանի» հետ խաղում (2:2) Զլատանը հանել է մարզաշապիկը և ցուցադրել ծրագրին միանալու կապակցությամբ արված նոր դաջվածքները, ինչի համար մրցավարը նրան դեղին քարտ է ցույց տվել:

«Ես մարդկանց անուններ եմ դաջել իմ մարմնին, բայց ցավոք այնքան մեծ չեմ, որ 805 միլիոն անուն դաջեմ: Ինչ վերաբերվում է դեղին քարտին, ապա հաշվի առնելով այն, թե ինչպես են մարդիկ տանջվում` ես պատրաստ եմ կարմիր քարտ ստանալ: Իմ գործողությունները ծրագրված չէին, պատահաբար այդպես ստացվեց»,-Իբրահիմովիչի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հետագայում շվեդ հարձակվողը տեղի ունեցածի վերաբերյալ գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում:

«Երեկ «Պարկ դե Պրենսում» մենք խաղացինք «Կանի» հետ: Դեռևս ամենակարևոր խաղն է ինձ համար: Իմ մարզաշապիկի տակ` մարմնիս վրա, 50 մարդու անուն էր գրված: Ես երբեք չեմ հանդիպել այդ մարդկանց, բայց ցանկանում եմ, որ նրանք մոտ լինեն»,-գրել է Զլատանը:

Նախորդ հոդվածը‘Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’