Իբրահիմովիչը վիրահատվել է եւ չի խաղա 7-8 ամիս

296

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ձախ ծնկի վիրահատության է ենթարկվել եւ չի խաղա 7-8 ամիս, հաղորդում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։

Կարիերան ավարտելու մասին որոշում Իբրահիմովիչը դեռ չի ընդունել։ Իր գործակալ Մինո Ռայոլայի մահից հետո, հնարավոր է՝ Իբրահիմովիչը սկսի ֆուտբոլային գործակալի կարիերա Ռայոլայի ընկերությունում, որն այժմ ղեկավարում է Ռայոլայի եղբայրը։

Հիշեցնենք, որ «Միլանը» 11 տարի անց դարձյալ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Նախորդ հոդվածըԳերի Էդուարդ Մարտիրոսովը հայրենադարձվել է
Հաջորդ հոդվածըԲենզեման՝ «Ռեալի» լավագույն խաղացող