‘Իբրահիմովիչը` Ֆրանսիայի առաջնության առաջին խաղաշրջանի լավագույն խաղացող’

785

Ֆրանսիայի առաջնության գլխավոր հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը L`Equipe պարբերականի կողմից ճանաչվել է մրցաշարի առաջին խաղաշրջանի լավագույն խաղացող եւ բնականաբար, ընդգրկվել խորհրդանշական հավաքական: Իսկ այդ հավաքականում բոլորից շատ ներկայացուցիչ ունի «Լիոնը»` 3 խաղացող:

Ֆրանսիայի հավաքականի խորհրդանշական հավաքականը 19 տուրի արդյունքներով ունի հետեւյալ կազմը.

Դարպասապահ. Ռեմի Վերկուտեր («Լիոն»):

Պաշտպաններ. Անտոնի Ռեւեյեր («Լիոն»), Օրելյեն Շեջու («Լիլ»), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Բենուա Տրեմուլինա («Բորդո»):

Կիսապաշտպաններ. Ստիդ Մալբրանկ («Լիոն»), Ժերեմի Կլեման («Սենտ Էթյեն»), Ռեմի Կաբելա («Մոնպելյե»), Մաթյե Վալբուենա («Մարսել»), Ռոմեն Ալեսանդրինի («Ռեն»):

Հարձակվող. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ)։

Նախորդ հոդվածը‘Ասադը բանագնացներ է ուղարկել Ռուսաստան’
Հաջորդ հոդվածը‘Օբամայի այցի ժամկետները Ռուսաստան դեռ հայտնի չեն’