‘Իբրահիմովիչը 10-րդ անգամ ճանաչվել է Շվեդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ’

724

ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը կրկին ճանաչվել է Շվեդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ 34-ամյա ֆուտբոլիստին պատվաբեր մրցանակը հանձնել է Միլանի «Ինտեր»-ում նրա նախկին թիմակից Լուիշ Ֆիգուն։

Իբրահիմովիչը Շվեդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 10-րդ անգամ։ Նա առաջին անգամ մրցանակին արժանացել էր 2005թ․ այնուհետև՝ 2007-2015թթ անընդմեջ։

Նախորդ հոդվածը‘ Վենգերը պատրաստ է լքել Անգլիան’
Հաջորդ հոդվածը‘Ռուդ Գուլիտ. «Մոուրինյոն միակն է, ով կարող է ամեն ինչ փոխել»’