‘Իբրահիմովիչի հրաշք գոլը չի ընդգրկվի 2012թ. Տարվա գոլի քվեարկության մեջ’

841

Նոյեմբերի 14-ին Անգլիայի հավաքականի հետ ընկերական խաղում (4:2) Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի չորրորդ գոլը չի ընդգրկվելու Ֆերենց Պուշկաշի անվան ՖԻՖԱ-ի մրցանակի քվեարկության մեջ, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Քանի որ երկրպագուների մի մասն արդեն քվեարկել է թեկնածուների օգտին, Պուշկաշի մրցանակի կոմիտեն չի կարող այս պահին քվեարկությանը նոր թեկնածուներ ընդգրկել»,- նշված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ Իբրահիմովիչի գոլը կարող է ընդգրկվել 2013 թվականի լավագույն գոլի քվերակության մեջ:

Ի դեպ, Իբրահիմովիչի գոլը ընդամենը մեկ օրվա ընթացքում համացանցում դիտել է մի քանի միլիոն մարդ:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. 2013 թվականի բյուջեն՝ սողալու բյուջե’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Իրավապահ մարմինները հովանավորում են վաշխառուին ‘