‘Իբրահիմովիչի տանը նռնակ է հայտնաբերվել’

829

Շվեդիայի հավաքականի և «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տանը ոստիկանությունը նռնակ է հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է Sport Mediaset-ը։

Շվեդական ոստիկանությունը պայթուցիկը հայտնաբերել է ֆուտբոլիստի՝ Մալմյոյում գտնվող վիլայում, և այժմ հետաքննություն է տարվում՝ պարզելու, թե դա ինչպե՞ս է այնտեղ հայտնվել։ Աղբյուրը ենթադրում է, որ նռնակը Իբրահիմովիչի տանը կարող հայտնվել կենդանիների պաշտպանների նախաձեռնությամբ։

2014 թ. վերջերին հայտնի դարձավ, որ շվեդ հարձակվողը որսի է դուրս եկել հայրենիքում և սպանել մոտ կես տոննա քաշով որմզդեղնի, ինչը հարուցել էր կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների դժգոհությունը։

Նախորդ հոդվածը‘ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ճանապարհը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Lifenews-ը հարցազրույց է հրապարակել Վալերի Պերմյակովի հոր հետ (տեսանյութ)’