‘Իբրահիմովիչն անձնական ռեկորդ սահմանեց մրցաշրջանում խփած գոլերի քանակով’

1724

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Լիգա 1-ի 34-րդ տուրում «Կանի» դեմ խաղում աչքի ընկավ խփած գոլով և մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 31-ի: Այդպիսով շվեդը գերազանցեց մի մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով իր անձնական ռեկորդը, իսկ րոպեներ անց ևս մեկով ավելացրեց գոլերի քանակը` այն դարձնելով 32:

Նախորդ ռեկորդը նա սահմանել էր ՊՍԺ-ում հենց առաջին մրցարջանում (2012/13)` խփելով 30 գոլ 34 խաղում:

ՊՍԺ-«Կան» հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով` 6-0: 

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Անհավատալի է, որ հիմա ինձ հարցնում են ԵԼ-ում «Լիվերպուլի» հաղթանակի մասին»’
Հաջորդ հոդվածը‘Ռանիերի. «Կարծում եմ` Ռոբերտ Դե Նիրոն լավ կմարմնավորի ինձ Վարդիի մասին ֆիլմում»’