‘Իբրահիմովիչն իրեն ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների հնգյակում’

1220

Շվեդիայի հավաքականի և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կազմել է աշխարհի լավագոյւն ֆուտբոլիստների հնգյակը՝ իրեն ընդգրկելով այդ ցանկում, հայտնում է «Le Figaro»-ն։

34-ամյա ֆուտբոլիստի կազմած հնգյակում տեղ են գտել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև այդ ակումբների նախկին ֆուտբոլիստներ բրազիլացի Ռոնալդոն և Ռոնալդինյոն։ 

Իբրահիմովիչն իր ֆուտբոլային կուռքն է համարում Ռոնալդոյին։ Ընթացիկ մրցաշրջանում Իբրան Ֆրանսիայի առաջնության 24 խաղում հեղինակել է 27 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Վարդի. «Ես պետք է սեղմեմ ատամներս և շարունակեմ տքնաջան աշխատել» ‘
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» ցանկանում է վերադարձնել Գյոտցեին’