Իբրահիմովիչ․ Հույս ունեմ, որ Արգենտինան կկարողանա նվաճել աշխարհի գավաթը

285

Իտալիայի չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը աշխարհի առաջնությունում երկրպագում է արգենտինացիներին։ Շվեդիայի հավաքականը եզրափակիչ մրցաշարի ուղեգիր չէր նվաճել։

«Հույս ունեմ, որ Արգենտինան կկարողանա նվաճել աշխարհի գավաթը։ Նրանք կհաղթեն առաջնությունում հանուն Մեսիի»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է 433-ը։

Քառորդ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը դեկտեմբերի 9-ին կմրցի Նիդեռլանդների թիմի հետ։

Նախորդ հոդվածըԻսպանիայի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածըԵրեկ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ