Իբրահիմովիչ․ Ֆուտբոլին հրաժեշտ տալու ժամանակն է

167

Իտալիայի առաջնության վերջին տուրի հանդիպումից հետո «Միլանի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները հրաժեշտ են տվել 41-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, որի պայմանագիրը միլանյան ակումբի հետ կավարտվի այս ամիս։

«Ես միլանիստ կլինեմ ամբողջ կյանքում։ Ոչ միայն «Միլանին», այլեւ ֆուտբոլին հրաժեշտ տալու ժամանակն է»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Մրցաշրջանի վերջին խաղում «Միլանը» 3:1 հաշվով պարտության էր մատնել «Վերոնային»։

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Երաժշտական գործիքների անվանումների վերարտադրումն Աստվածաշնչի գրաբարյան բնագրում
Հաջորդ հոդվածըԵվրոպայի լիգա․ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը