‘Իբրահիմովիչ. «Գվարդիոլան գերազանց մարզիչ է, բայց որպես մարդ…»’

1329

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերթական անգամ իր կարծիքն է հայտնել Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:

Ժամանակին նրանք միասին աշխատել են «Բարսելոնա»-ում, սակայն շվեդ ֆուտբոլիստը ստիպված է եղել լքել կատալոնական ակումբը՝ գլխավոր մարզչի հետ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով:

«Նշանակություն չունի, թե ինչ է կատարվել: Գվարդիոլան գերազանց մարզիչ է, բայց որպես մարդ նրա մասին ասելու լավ բան չունեմ: Նա տղամարդ չէ և մարդկային շատ վատ որակներով է օժտված»,- CNN-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Ես ուզում եմ մնալ ակումբում: Ակումբն ուզում է, որ ես մնամ»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալին» սպառնում է արգելք տրանսֆերային գործարքներներն ավարտելու վրա’