‘Իբրահիմովիչ. «Դաջվածքները ժամանակավոր էին, բայց այդ մարդիկ միշտ ինձ հետ կլինեն»’

1059

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի` «Պարի Սեն Ժերմեն»-«Կան» (2:2) հանդիպումից հետո մամուլում ավելի շատ էին հրապարակումները Զլատան Իբրահիմովիչի դաջվածքների, քան խաղի մասին:  Շվեդ հարձակվողը մարմնին 50 մարդու անուն էր դաջել` այդպիսով միանալով սովի դեմ պայքարի համաշխարհային ծրագրին: 

«Իմ մարզաշապիկի տակ` մարմնիս վրա, 50 մարդու անուն է գրված: Ես երբեք չեմ հանդիպել այդ մարդկանց, բայց ցանկանում եմ, որ նրանք մոտ լինեն ինձ»,-հայտարարել էր Զլատանը:  

Այսօր ֆուտբոլիստը Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել է ստորև ներկայացված տեսանյութը` գրելով, որ դաջվածքները ժամանակավոր էին, սակայն այդ մարդիկ իր հետ են:

Նախորդ հոդվածը‘Պլատինի. «Ապագայում Զիդանը հնարավորություն կունենա փոխարինելու Կարլո Անչելոտիին կամ գլխավորելու Ֆրանսիայի հավաքականը»’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Ավետիսյանների ընտանիքի քառասունքն է’