‘Իբրահիմովիչ. Երբ տեսա կարմիր քարտը, մտածեցի, որ մրցավարը չի հասկանում՝ ինչ է անում ‘

1430

«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Չելսիի» դեմ պատախան խաղում իր հեռացումը (2:2, առաջին խաղը՝ 1:1)։

«Երբ իմ դիմաց տեսա կարմիր քարտը, մտածեցի՝ «Տղան չի հասկանում՝ ինչ է անում։ Հնարավոր է՝ սա ինչ-որ ուրիշ բանի համա՞ր է»։ Ամենավատն իմ հեռացման պահին «Չելսիի» խաղացողներն էին. ինձ թվաց, որ շրջապատված եմ 11 երեխաներով։

Այդ դրվագում ես հետ քաշեցի ոտքս, քանի որ տեսա, որ Օսկարն էլ է նետվում դեպի գնդակը։ Չգիտեմ՝ նրան հարվածելուց հետո նա դերասանություն արե՞ց, թե՞ ոչ, դա կարևոր չէ։ Մենք հաղթեցինք, անցանք հաջորդ փուլ, իսկ հետո կերևա՝ ինչ կլինի։

Մենք հոյակապ ֆուտբոլ ցույց տվեցինք, քանի որ նույնիսկ ավելացված ժամանակում թվով զիջում էինք մրցակցին։ Մեր թիմին պետք է արժանին մատուցել։ Մերոնք բարձր վարպետությամբ և նվիրումով էի գործում»,-ասել է շվեդ հարձակվողը։

Նախորդ հոդվածը‘Վահան Բաբայան. Մեր տեսակետը, բնականաբար, մնում է նույնը’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյու. «Արդարացի կլիներ որակազրկել Լուիսին և չեղյալ համարել Իբրահիմովիչի կարմիր քարտը» (տեսանյութեր) ‘