‘Իբրահիմովիչ.«Շվեդիայում լավագույն մարզիկների ցուցակում զբաղեցնում եմ և առաջին, և երկրորդ, և երրորդ, և չորրորդ, և հինգերորդ տեղերը»’

832

Dagens Nyheter պարբերականն իր  150-ամյակի պատվին կազմել է Շվեդիայի պատմության լավագույն 150 մարզիկների ցուցակը: Ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է երկրորդը: ՊՍԺ-ի ֆուտբոլիստն այնքան էլ գոհ չի մնացել իր զբաղեցրած դիրքից: Շվեդիայի լավագույն մարզիկ է ճանաչվել թենիսիստ Բյորն Բյորգը:

«Երկրորդը տեղը ոչնչով չի տարբերվում վերջին տեղից: Բյորն Բյորգը կենդանի լեգենդ է: Անկախ մյուսների հանդեպ ունեցած հարգանքից, Շվեդիայում լավագույն մարզիկների ցուցակում զբաղեցնում եմ և առաջին, և երկրորդ, և  երրորդ, և չորրորդ, և հինգերորդ տեղերը»,- ասել է Իբրահիմովիչը:

Նախորդ հոդվածը‘Չավի. ««Ոսկե գնդակի» երեք թեկնածուների ցուցակում կնշեի Լիոնել Մեսիի, Ֆիլիպ Լամի և Խավյեր Մասկերանոյի անունները»’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» կանցկացնի արտահերթ նիստ’