‘Իգուաինը հրաժարվում է հեռանալ «Յուվենտուսից» եւ անձնական մարզիչ է վարձել’

753

«Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը հրաժարվում է հեռանալ թուրինյան ակումբից։ Ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել Սերիայի Ա-ի այլ ակումբ։ 31-ամյա խաղացողին վարձակալելու ցանկություն ունի «Ռոման»։ Սակայն Իգուաինն այժմ մարզվում է անձնական մարզիչի վերահսկողությամբ եւ կփորձի ապացուցել «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին, որ կարող է օգուտ տալ թիմին, հաղորդում է Sky Sport Italia-ն։

Անցած մրցաշրջանում Իգուաինը առաջին կեսն անցկացրեց «Միլանում», երկրորդ կեսը՝ «Չելսիում» Սարիի ղեկավարությամբ։ Անգլիայի առաջնությունում նա մասնակցեց 14 հանդիպման, խփեց 5 գոլ։ Իգուաինի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Նախորդ հոդվածը‘«Նյուքասլը» մտադիր է հրավիրել Ջոն Թերիին’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա’