Իգուայինն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

288

Մադրիդի «Ռեալի», Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գոնսալո Իգուայինն ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։

«Կարիերայիս վերջին խաղից հետո հասկացա, որ այն աշխատանքը, որը ես շատ եմ սիրելի իմ կյանքի գրեթե կեսում, մոտեցել է ավարտին։ Դրանք իմ կարիերայի 17 ու կես տարիներն էին ․․․ շատ հիշողություններ ունեմ։ Շատ հպարտ եմ հեռանում՝ իմանալով, որ ես ինքս ինձ տվել եմ ֆուտբոլին մինչ օրս։ Ամենակարևորն այն է, որ լիովին նվիրվես այն ամենին, ինչով զբաղվում ես։

Երբ գիտես, որ ամեն ինչ տվել ես, կարող ես մաքուր խղճով հեռանալ։ Հենց դա եմ ես զգում։ Հիմա ես կշարունակեմ վայելել կյանքս իմ ընտանիքի և ընկերների հետ։ Ես շատ հպարտ եմ նրանով, ինչին հասել եմ»,- Իգուայինի խոսքերն է փոխանցում «Ինտեր Մայամիի» պաշտոնական կայքը։

Արգենտինացի ֆուտբոլիստի վերջին ակումբը «Ինտեր Մայամին» էր։ Ավելի վաղ նա հանդես է եկել «Չելսիում», «Յուվենտուսում», «Նապոլիում», «Ռեալում», «Միլանում» և «Ռիվեր Փլեյթում»։ Ակումբային մակարդակում նա ընդհանուր առմամբ 710 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 335 գոլի և 113 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածըFour Four Two․ Աշխարհի լավագույն մարզիչների տասնյակը
Հաջորդ հոդվածըՌԴ նախագահը «Վալդայ» ակումբի նիստում ելույթ կունենա հոկտեմբերի 27-ին