«Իդա» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ափ

430

ԱՄՆ-ի հյուսիսարևելյան առափնյակի վրա հարձկված «Իդա» փոթորիկը հեղեղիումների և տորնադոյի պատճառ է դարձել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ։

Նյու Յորքում հորդառատ անձրևները հեղեղել են մետրոն և կիսանկուղային շինությունները։ Մեկ մարդ զոհվել է իր ավտոմեքենայում։

Լուիզիանայում հարյուր հազարավոր բնակիչներ շարունակում են մնալ առանց էլեկտրականության։ Էլեկտրամատակարարման վերականգնման համար հարկավոր կլինի մի քանի շաբաթ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է «կլիմայական ճգնաժամի» մասին, որը սպառնում է ԱՄՆ-ին և այլ երկրների, և նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները պետք է ապագայում ևս պատրաստ լինի կլիմայական կատակլիզմների։ Դրանց դեմ պայքարը Բայդենն անվանել է կենաց-մահու հարց և կոչ է արել այդ խնդիրների լուծման համար մեծ թափով ներդրումներ անել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀայկական կողմը չի գնդակոծել Շուշիում տեղակայված դիրքերից մեկը․ ՊԲ
Հաջորդ հոդվածըUS Open. Ցիցիպասն ու Օսական հաջորդ փուլում են, այլ արդյունքներ