Իժևսկի դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասել է 13-ի

337

Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, РИА Новости-ին հաղորդել են ՔԿ մամուլի ծառայությունում։

«Հանցագործության հետևանքով զհվել է 13 հոգի, այդ թվոմ՝ վեց մեծահասակ, յոթ անչափահաս, վիրավորվել են 14 երեխա և 7 մեծահասակ»,- ասել են գերատեսչությունում։

Առավոտյան անհայտ անձը կրակ է բացել Իժևսկի 88–րդ դպրոցում, իսկ հետո ինքնասպանություն է գործել։ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնի խոսքով՝ հանցագործը զինված է եղել երկու տրավմատիկ ատրճանակներով, որոնք հարմարեցված են եղել մարտական փամփուշտների համար։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանը ծրագրում է բանակցել Պուտինի և Զելենսկու հետ
Հաջորդ հոդվածըԼուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ հաղթելու են Արևմուտքին դիմակայելու հարցում