‘Իլկայ Գյունդոգանը՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ’

1473

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Գերմանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստն արդեն անցել է բուժզննում եւ կնքել պայմանագիր: 

«Բորուսիայի» հետ Գյունդոգանի գործող պայմանագիրն ավարտվում էր 2017-ի ամռանը: Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 40 խաղի՝ դառնալով 3 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ: Գերմանացին 2011-ին «Նյուրնբերգից» էր տեղափոխվել «Բորուսիա», որից վերջերս հեռացել էր նաեւ թիմի ավագ Մատս Հումելսը՝ միանալով Մյունխենի «Բավարիային»:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Այս գիշեր համեմատաբար հանգիստ իրադրություն էր’
Հաջորդ հոդվածը‘Գիգզը կհեռանա «Յունայթեդ»-ից’