‘Իլհամ Ալիևը համաձայն չէ British Petroleum-ի միջոցով Ռուսաստանի ազդեցության մեծացման վարկածի հետ’

845

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհիմն է համարում այն ենթադրությունները, թե «Ռոսնեֆթի» և British Petroleum  ընկերության միջև կնքված պայմանագրից հետո Ռուսաստանն ազդեցություն ձեռք կբերի Ադրբեջանի նկատմամբ: «Նախ և առաջ՝ մենք մտահոգված չենք,  British Petroleum-ն այն ընկերությունն է, որն Ադրբեջանում գործում է մեր անկախության գրեթե ամենասկզբից՝ 1994 թվականից»,- Դավոսում CNN հեռուստաալիքին տրված հարցազրույցում ասել  է Ալիևը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք նրան չի մտահոգում , որ « British Petroleum-ը  ռուսների կողմից օգտագործվում է՝ երկրի գործերին միջամտելու համար»: Ալիևն ընդգծել է, որ բրիտանական ընկերության հետ իրենց հարաբերությունները ոչ միայն բարեկամական են, այլև գործընկերային, և հավելել է, որ չի կարծում, թե British Petroleum-ն ինչ-որ այլ նպատակներ է հետապնդում ուրիշ գործընկերների հետ, հաղորդում է Интерфакс- ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանյան իրականությո՞ւն, թե՞ Սերժ Սարգսյանի երևակայություն’
Հաջորդ հոդվածը‘Փարիզում մեկնարկել է Բարձր նորաձևության շաբաթը (տեսանյութ)’