‘Իլհամ Ալիև. Ադրբեջանը և Վրաստանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականության հարցում’

914

Թբիլիսին և Բաքուն աջակցում են միմյանց եվրոպական և միջազգային կազմակերպություններում: Ինչպես հաղորդում է BLACK SEA PRESS-ը, այդ մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման արդյունքների համաձայն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք աջակցում ենք միմյանց տարածքային ամբողջականության հարցում: Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտված է. կոպտորեն խախտվում են միջազգային իրավունքի նորմերը»,- հայտարարել է Ալիևը:

Ալիևի խոսքով, Վրաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության հեռանկարները: «Կարծում եմ`մենք տնտեսական ու առևտրային կապերի ընդլայնման մեծ ներուժ ունենք»,- նշել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 21-ին Երևանում տեղի կունենա Yerevan Mall խոշոր առևտրի կենտրոնի բացումը ‘
Հաջորդ հոդվածը‘Գորիկ Հակոբյանին կարելի է Հիդրոմետծառայության պետ նշանակել. «ՉԻ»’