‘Իլյիչ Շադյանը նշանակվել է Արարատի մարզպետի տեղակալ’

909

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կառլեն Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Իլյիչ Շադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Կառավարության կայքում:

Տիգրան Սարգսյանի մյուս որոշումներով Սամվել Մինասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ Աշոտ Վարդանյանը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Աշոտ Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։

Նախորդ հոդվածը‘Euronews-ի անդրադարձը Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին (Տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Հերմինե Նաղդալյանը՝ «էլիտար հայկուլիկ»’