‘Իլյումժինով. Շախմատում Հայաստանի հաջողությունները հետևողական աշխատանքի արդյունք են’

1113

Պատահական չէ, որ Հայաստանը` այս փոքր երկիրը, երեք անգամ դարձել է շախմատային օլիմպիադայի հաղթող, հայտարարել է ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը` Երևանում աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության բացման արարողության ժամանակ:

Նրա խոսքով, նաև մեծ նվաճում է, որ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի երկրորդ տողում է: «Կարևոր է, որ Հայաստանում շախմատը համարվում է ազգային խաղ: Պատահական չէ նաև այն, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը շախմատը ներառել է դպրոցական ծրագրում` որպես դասավանդվող առարկա: Ահա այս ամենը միասին նպաստում է Հայաստանի հավաքականի հաջող ելույթներին», — հայտարարել է ՖԻԴԵ-ի ղեկավարը:

Առաջնությունն անցկացվում է մարտի 2-15-ը: Մրցաշարում հաղթողը կստանա 160 հազար եվրո գումար: Բացման արարողության ընթացքում ցուցադրվել է Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաև` շախմատային ներկայացում: Այս տարի կլրանար  աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 85 տարին: 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Վերջին վհատվողը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ ղեկավար. Ռուսաստանի հետ դիմակայությունում Ուկրաինան հույսը պետք է դնի միայն իր վրա’