‘Իլոն Մասկը հայտարարել է իր նոր ֆանտաստիկ նախագծի մեկնարկը. Նյու Յորքից Վաշինգտոն՝ 29 րոպեում’

3240

Վակուումային թունելը, որով ուղևորները շատ արագ Նյու Յորքից կհասնեն Ֆիլադելֆիա կամ Բալթիմորից Վաշինգտոն, ԱՄՆ կառավարության «բանավոր» հավանությանն է արժանացել: Այսպես է պնդում նախագծի հեղինակ Իլոն Մասկը:

Մասկը հանրահայտ մարդ է, նրան սիրում են  ապագայի իր ֆանտաստիկ ծրագրերի համար: Բայց նույնիսկ նրա պարագայում ներկայացված ծրագիրն իր անհավանականությամբ ֆանտաստիկ է:

Twitter-ում Մասկը գրել է. «Քիչ առաջ ստացա կառավարության բանավոր հավանությունը՝ Boring Company ընկերության միջոցով կառուցելու Նյու Յորք-Ֆիլադելֆիա-Բալթիմոր-Վաշինգտոն  Hyperloop ստորգետնյա թունելը: Նյու Յորքից Վաշինգտոն՝ 29 րոպեում»:

 Boring Company-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ընկերությունը մտադիր է ձեռնամուխ լինել այդ նախագծի իրականացմանն արդեն ընթացիկ տարում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘ԱՆ. Ամռանը բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման վտանգը’