Իլոն Մասքին չեն հրավիրել մասնակցելու Դավոսի համաժողովին

284

Իլոն Մասքը, որը հայտարարել է, թե հրաժարվում է մասնակցել Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովին, որովհետև դա «սոսկալի ձանձրույթ է», իրականում չի էլ հրավիրվել այնտեղ։

Այդ մասին Associated Press  գործակալությանը երեքշաբթի տեղեկացրել է միջոցառման կազմակերպիչներից մեկը։

Համաժողովի հաղորդակցության բաժնի ղեկավար Յան Զոպֆի պնդմամբ՝ վերջին անգամ Tesla, SpaceX  և Twitter ընկերությունների ղեկավարին հրավեր է ուղարկվել «ոչ թե այս տարի և ոչ էլ նույնիսկ վերջերս, այլ 2015 թվականին»։

Մասքն ինքը Twitter-ում գրել էր, որ հրաժարվում է Դավոսում համաժողովին մասնակցելուց «ոչ թե այն պատճառով, որ այնտեղ սատանայական խարդավանքներ են հյուսում, այլ որովհետև այնտեղ սոսկալի ձանձրույթ է տիրում»։

Դավոսի համաժողովը Շվեյցարիայի Դավոսում քաղաքական և գործարար վերնախավի ներկայացուցիչների ամենամյա հանդիպում է։ Համաշխարհային տնտեսական համաժողովի անդամ են մոտավորապես հազար խոշոր միջազգային ընկերություններ՝ ավելի քան 5 մլրդ դոլարի շրջանառությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆեբենզյա․ Ուկրաինան հայտնվել է միջեկեղեցական հակամարտության շեմին
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում գաղտնի փաստաթղթերի գործով հարցաքննվել է Բայդենի փաստաբանը