‘Իկեր Կասիլյասը Պրեմիերայում 2014 թվականի ընթացքում իր դարպասը անառիկ պահած դարպասպահների շարքում առաջինն է’

778

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը 2014 թվականի ընթացքում Մադրիդի «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման,որոնցից 21-ը դարպասը պահել է անառիկ։

Երկրորդ տեղում է «Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով 2014 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում մասնակցել է 35 հանդիպման(19 «չոր» հանդիպում)։ Կուրտուան ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվել է «Չելսի» և լոնդոնյան ակումբում անցկացրած խաղերը հաշվի չեն առնված այս վիճակագրության մեջ։

Երրորդ տեղում է Կլաուդիո Բրավո («Ռեալ Սոսյեդադ», «Բարսելոնա») – 36 (18)

Չորրորդ տեղում է Գորկա Իրաիսոսը («Ատլետիկ») – 44 (15)

Հինգերորդ տեղում է Բետոն («Սեւիլիա») – 41 (15)

Նախորդ հոդվածը‘ Կառլես Պույոլի լավագույն գոլը ակումբային և միջազգային մակարդակում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» առաջարկ է արել 16-ամյա նորվեգացուն’