Իկեր Կասիլյասը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքը

349

Մադրիդի «Ռեալի», «Պորտուի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները։ Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ ստացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

«Ինձ համար շատ ավելի դժվար է դառնում հավատալ ֆուտբոլային պարգեւներին։ Անկասկած, Մեսին անկասկած ֆուտբոլի պատմության 5 լավագույն խաղացողներից է։ Բայց արդեն ժամանակն է սովորել որոշել լավագույն խաղացողին մեկ մրցաշրջանի արդյունքում։ Այդքան էլ բարդ բան չէ»,- Թվիթերում գրել է Կասիլյասը։

Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում երկրորդ տեղը գրավել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Երրորդը Լոնդոնի «Չելսիի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն է։ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման չորրորդն է։

Նախորդ հոդվածըESPN. Յան Օբլակը՝ տարվա լավագույն դարպասապահ
Հաջորդ հոդվածըESPN. Տարվա լավագույն 10 հարձակվողները