‘Իկեր Կասիլյասի ձեռքի վնասվածքը շատ ավելի լուրջ էր. Տեսանյութ’

755

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի ձեռքի վնասվածքը շատ ավելի լուրջ է, քան ենթադրվում էր:

Հիշեցնենք, որ Կասիլյասը «Վալենսիայի» հետ Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպման (1:1) ժամանակ ձեռքի վնասվածք էր ստացել եւ 15-րդ րոպեին փոխարինվել: Նախապես նշվում էր, որ Կասիլյասը բաց կթողնի երկու շաբաթ:

Սակայն ավելի մանրազնին բուժզննման արդյունքում Կասիլյասի մոտ ախտորոշվել է ձեռքի կոտրվածք: Դա նշանակում է, որ Կասիլյասը բաց կթողնի առնվազն երկու ամիս, հաղորդում է Marca-ն: 31-ամյա դարպասապահը չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումներին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հիշեցնենք, որ Կասիլյասին չարաբաստիկ վնասվածքը հասցրել էր նրա թիմակից Ալվարո Արբելոան:

Նախորդ հոդվածը‘Գարեգին Նժդեհի դերակատարը ավտովթարի է ենթարկվել և չի մասնակցել ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին’
Հաջորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնի զեկույցը քննարկվել է ծայրահեղ լարված մթնոլորտում ‘