‘Իկեր Կասիլյաս. Մենք լրացուցիչ լիցք ստացանք’

748

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» եւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումներից առաջ նշել է, որ Իսպանիայի Գավաթում կատալոնացիների նկատմամբ տարած հաղթանակը դրական է ազդել մադրիդցիների տրամադրվածության վրա:

«Բնականաբար, մենք ավելի մեծ վստահություն ձեռք բերեցինք «Բարսայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: Հուսով ենք, որ նման հանդիպումների հաղթական շարքը կարող է մեր համար շրջադարձային լինի, հատկապես՝ կատալոնացիների հետ մրցակցությունում: Մենք դեռ պետք է Մանչեսթեր գնանք, որտեղ Մադրիդի ոչ-ոքիից հետո պետք է հաղթել: Անգլիայում մենք կփորձենք գոլ խփել եւ բաց չթողնել»,- Կասիլյասի խոսքն է մեջբերում AP-ը:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական քննարկումների հարցով հանդիպել է Գագիկ Ծառուկյանին’
Հաջորդ հոդվածը‘Ջավախքցի երիտասարդները վրդովված են «ոմն Մելքոնյանի» պահվածքից’