‘ԻՀԿ արտգործնախարարների խորհուրդը Հայաստանի դեմ բանաձև է ընդունել’

1053

Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհուրդը Հայաստանի դեմ բանաձև է ընդունել է, հաղորդում է «Թրենդը»:

ԻՀԿ գլխավոր քարտուղար Իյադ Ամին Մադանին, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, իր զորակցությունն է հայտնել Ադրբեջանին և կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել հետևել իր օրինակին: Նա նշել է, որ ԻՀԿ պատրաստ է  իր ավանդը ներդնել այդ հակամարտության կարգավորման գործում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին համապատասխան:

Ադրբեջանը ներկայացնող հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ագշին Մեխտիևն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը համերաշխ է մահմեդական պետությունների հետ և շահագրգռված է ԻՀԿ անդամ երկրների հետ համագործակցության ամրապնդմամբ:

Նիստի ավարտին ընդունված հայտարարությունում համերաշխություն է հայտնվում Ադրբեջանի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտությունում: ԻՀԿ ԱԳՆԽ ընդունել է «Հայաստանի ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի» և «Իսլամին պատկանող պատմամշակութային ժառանգության և սրբավայրերի պղծումն ու ավերումը Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում» բանաձևերը:

Իսլամական կոնֆերանսի երիտասարդական ֆորումի ներկայացրած բանաձևում տեղ է գտել «Խոջալուի արդարության» արշավի վերաբերյալ կետ, որի համաձայն, ԻՀԿ անդամ երկրների արտգործնախարարները ողջունում են վերը նշված այդ արշավը և կոչ են անում  անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ակտը տեղական և միջազգային մակարդակներով որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչելու համար:

Նախորդ հոդվածը‘Զինծառայողները զոհվել են հակառակորդի գնդակից․ ՊՆ խոսնակ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը` նախարարին. Կարդացե՞լ եք այս օրենքի նախագիծը մինչեւ վերջ. Տեսանյութ’