Իրանում զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել է 300 մարդ

340

Առնվազն 300 մարդ է զոհվել Իրանում վերջին զանգվածային անկարգությունների ընթացքում, երեքշաբթի հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն։

«Վերջին անկարգություններում զոհվել է ավելի քան 300 մարդ՝ այն պատճառով, որ մենք չենք կարողացել թշնամիներից զանազանել նրանց, ովքեր մեր կողմից էին»,- Հաջիզադեի խոսքն է մեջբերում Mehr գործակալությունը։

Իրանում սեպտեմբերի կեսերից շարունակվում են զանկվածային ցույցերն ու անկարգությունները՝ կապված երիտասարդ Մահսա Ամինիի մահվան հետ, որին ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը։ Անկարգությունների մասնակիցները պարբերաբար հարձակումներ են գործում անվտանգության ուժերի՝ ոստիկանության, ԻՀՊԿ-ի, ինչպես նաև խոշոր ռազմական կառույցներից մեկի՝ Բասիջի աշխատակիցների վրա։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան հաշիվ չի տա Սիրիայի և Իրաքի հյուսիսում գործողությունների համար
Հաջորդ հոդվածըԵՀ-ն պատրաստ է քննարկել պատժամիջոցների նոր փաթեթն ընդդեմ ՌԴ-ի