‘Իմպիչմենտ Մուգաբեին’

3019

Քանի որ Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն չի ցանկանում հրաժարական ներկայացնել, նրա սեփական կուսակցությունը՝ Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատը, որոշել է սկսել իմպիչմենտի գործընթաց, որը կտևի երկու օր: Համապատասխան բանաձևը խորհրդարան է ներկայացվել և արտահերթ նստաշրջանում կքննարկվի երեքշաբթի, իսկ քվեարկությունը կկայանա չորեքշաբթի:

«Գլխավոր մեղադրանքն ընդդեմ Ռոբերտ Մուգաբեի այն է, որ նա թույլ է տվել իր կնոջը՝ Գրեյսին, զավթել սահմանադրական իշխանությունը, մինչդեռ նա իրավունք չուներ ղեկավարելու կառավարությունը: Բացի այդ՝ նա վիրավորել է պետական ծառայողներին, բաց հավաքների ժամանակ վիրավորել է փոխնախագահին, վարկաբեկել բանակը»,- հայտարարել է կուսակցության իրավական հարցերով փոխքարտուղար Փոլ Մանգվանան:

Ավելի վաղ Մուգաբեին առաջարկել են ինքնակամ հրաժարական տալ մինչև երկուշաբթի կեսօրը: Սակայն այդ ընթացքում հրաժարական չի ներկայացվել:

Հարարե մայրաքաղաքում ուսանողները բոյկոտել են դասերը և հրաժարվում են մասնակցել քննություններին այնքան ժամանակ, քանի դեռ Մուգաբեն չի լքել պաշտոնը: Նրանք նաև պահանջում են Զիմբաբվեի համալսարանի փոխռեկտորի հրաժարականը, որը դոկտորի կոչում է շնորհել Գրեյս Մուգաբեին: Ուսանողները պնդում են, որ Գրեյսը ոչ մի գիտական թեզ չի գրել:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ՍԱՊԾ. Լավ չէին մակնանշել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սերժ Սարգսյան. Կաշխատենք արդարացնել Ձեր եւ Ռուսաստանի նախագահի վստահությունը’