‘Իմ տնից 3 հոգի խոպան ա գացել, անաստվածնե’ր. արմավիրցի 85-ամյա պապիկը` վարչապետին. Տեսանյութ’

1452

Yerkir.am-ը տեղեկացնում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Արմավիրի մարզի Աղավնատուն եւ Սարդարապատ համայնքների ամբուլատորիաների բացմանը: Սարդարապատ համայնքի ամբուլատորիայի բացման արարողությունից հետո Սարգսյանին մոտեցավ արմավիրցի 85-ամյա մի պապիկ եւ Տիգրան Սարգսյանից խնդրեց ոռոգման ջրի ու հողի հարկերն իջեցնել, ալյուրի գինը` նույնպես: 

«Ձեր ձեռն ա, ասեք` ա’յ շանորդի, գյուղացին մեղք ա»,- նշեց արմավիրցի պապիկը:

«Ինչ բանի եք ստեղ, ինչո՞վ եք զբաղվում»,- հետաքրքրվեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի հարցադրմանն ի պատասխան, պապիկը հայտարարեց, որ պարապ է, խաղողի այգի է մշակում:

Տիգրան Սարգսյանն էլ կատակեց. «Խաղողի գինն էլ բարձրացնե՞նք, թե՞ իջեցնենք»:

«Մեղք ենք, քո մեղքն էլ ա գալիս, իմ տնից 3 հոգի խոպան ա գացել, անաստվածնե’ր»,- ասաց արմավիրցի պապիկը:

Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Ի նպաստ վաղվա պատմաբանների’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը և իր աներձագը «չորով ատկազ» են կանգնում, կամ աներորդին դատի է տալու փեսային’