Ինդիան Ուելս․ Ալկարասը հաղթեց Օժե-Ալյասիմին եւ կիսաեզրափակիչում է

417

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ 19-ամյա իսպանացի թենիսիստը 2 ժամում պարտության մատնեց աշխարհի 10-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին՝ 6:4, 6:4։

Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի իտալացի Յանիկ Սիները, որը քառորդ եզրափակիչում 6:4, 4:6, 6:4 հաշվով հաղթել է այս մրցաշարի անցած տարվա հաղթող, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

Ինդիան Ուելսի մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածըՖրանսիա․ Ցույցերը վերաճել են բախումների ոստիկանության հետ