Ինդիան Ուելս․ Խաչանովը պարտվեց, Մեդվեդեւն ու Ռուբլյովը 1/8 եզրափակիչում են

229

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ընթացող թենիսի «Մասթերս» մրցաշարում ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց Իսպանիայի ներկայացուցիչ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի հետ եւ պարտվեց 3:6, 6:1, 4:6 հաշվով։

Դավիդովիչ-Ֆոկինայի հաջորդ մրցակիցը կլինի չիլիացի Կրիստիան Գարինը։

Աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը երրորդ շրջանում 6:2, 3:6, 6:1 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Իվաշկոյին եւ 1/8 եզրափակիչում կմրցի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ։

Չորրորդ շրջանում է նաեւ ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, որը 7:5, 6:3 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Ուգո Ումբերին։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Քեմերոն Նորին։

Ինդիան Ուելսի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՄայք Փենսը չի բացառել նախագահի պաշտոնում իր առաջադրվելու տարբերակը
Հաջորդ հոդվածը«Օսկար-2023»-ի հաղթողները