Ինդիան Ուելս․ Կարեն Խաչանովը դուրս եկավ չորրորդ շրջան

330

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի չորրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ եւ առավելության հասավ 6։0, 6։4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 3 րոպե։

Օլիմպիական փոխչեմպիոնի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասի եւ վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիի դիմակայության հաղթողը։

Ինդիան Ուեսլի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,3 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըChessMood Open մրցաշարն ավարտվեց Ալեքսեյ Գոգանովի հաղթանակով
Հաջորդ հոդվածըՄոուրինյոն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանի ծննդյան տարեդարձը