‘Ինդոնեզիայի ոստիկանությունը խափանել է ակցիան՝ ի պաշտպանություն ԻՊ-ի’

839

Ինդոնեզիայի իշխանությունները կանխել են ակցիայի անցկացումը՝ ի պաշտպանություն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գործունեության: Այդ մասին հաղորդել է New Straits Times թերթը:

Արևելյան Ճավա նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Ագուս Ռիանտոյի խոսքով՝ «հունվարի 11-ին նախատեսված էր զանգվածային միջոցառում  Սեմարանգ քաղաքի խոշոր մզկիթներից մեկում»: Օպերատիվ տվյալների համաձայն՝ «այնտեղ պետք է ելույթներ հնչեին ի պաշտպանություն ԻՊ-ի, պատրաստվում էին ծայրահեղականների դրոշներ, ահաբեկիչների դիմանկարներով պաստառներ»: Ակցիայի մասին տեղեկատվությունը լայնորեն տարածվում էր սոցիալական ցանցերով:

Ռիանտոն տեղեկացրել է, որ իրավապահ մարմինները կարող են պարզել, թե ովքեր են միջոցառման կազմակերպիչները, սակայն նա չի նշել, թե արդյոք ձերբակալություններ կատարվել են: Այնուամենայնիվ, Սեմարանգում անվտանգության խիստ միջոցներ են ձեռք առնվել, ընդգծել է նա:

Նշվել է, որ «հաճախ նման միջոցառումների ընթացքում տեղի է ունենում ծայրահեղականների կողմնակիցների հավքագրում, հատկապես՝ երիտասարդության շրջանում», որոնք հետագայում ուղարկվում են կռվելու Սիրիայում կամ Իրաքում: Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տվյալներով՝ ռազմական գործողություններին ԻՊ-ի կողմում մասնակցում է Ինդոնեզիայի ավելի քան 500 քաղաքացի: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ներկայացուցիչները այցելել են Ֆրանսիայի դեսպանատուն ‘
Հաջորդ հոդվածը‘Խորդի Ալբան կատալոնական ակումբի ներկայիս դժվարությունների մասին’