Ինդոնեզիայում Լավրովը կհանդիպի Թուրքիայի և Չինաստանի ԱԳՆ ղեկավարների հետ

360

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հինգշաբթի հանդիպում է Թուրքիայի և Չիանստանի ԱԳՆ ղեկավարներ Մևլյութ Չավուշօղլուի և Վան Իի հետ, հաղորդել են ռուսաստանյան ԱԳՆ-ից։

Նախօրեին Լավրովը ժամանել է ինդոնեզական Բալի կղզին՝ մասնակցելու G20 նախարարական հանդիպմանը։

 Ինչպես նախապես հաղորդել են ԱԳՆ-ում, նիստերի ընդմիջումներին Լավրովը մի քանի հանդիպումներ կունենա։ Ընդ որում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններ նախատեսված չեն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲողոքի ցույցեր Կարակալպակստանում
Հաջորդ հոդվածըԲորիս Ջոնսոնը հրաժարական է տվել